Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կանադայի մասնաճյուղի ատենապետ Շահե Տանաչյանին եւ քարտուղար Հակոբ Արսլանյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են Արցախում տար բեր ծրագրերի իրականացմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ-ն իր ստեղծումից ի վեր ընդգծված դերակատարություն է ունեցել համայն հայության կյանքում' հավելելով, որ կազմակերպության հետ փոխգործակցությանը միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել Արցախում: