Հայաստանի կառավարությունը Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի հետագա բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրում կներառի նոր ոլորտներ, ինչն առավել հասցեական կդարձնի դրանց իրականացումը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման ն ախագիծն ընդգրկված է գործադիրի ապրիլի 2-ի նիստի օրակարգում: Մասնավորապես, միջոցառումները ներառում են Ֆինանսների, Արդարադատության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության, Էներգետիկայի և բնական պաշարների, Կրթության և գիտության, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությունների գործունեության ոլորտները:

 

 

2014-2015թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը 4.0 միավորով զբաղեցնում է 85-րդ տեղը 144 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 6 տեղով, իսկ միավորը նվազել է 0.1-ով:

 

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գլոբալ մրցունակության ինդեքսը ձևավորող ցուցանիշները վերաբերում են տարբեր բնագավառներին և նրանց ընդգրկման աստիճանը շատ լայն է, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը չի սահմանափակվում տվյալ միջոցառումների ծրագրով: Մրցունակության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված քաղաքականության միջոցառումների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված ոլորտային զարգացման ծրագրերի կամ հայեցակարգերի շրջանակներում»,- ասված է հիմնավորման մ եջ: