Ճապոնիայի Denka Seiken ընկերության եւ Հոկայդոյի համալսարանի գիտնականների մշակած պատրաստուկը կարող Է 15 րոպեում հայտնաբերել Էբոլա վիրուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այն ստեղծվել Է գրիպի ախտորոշման պատրաստուկի հիման վրա, որը թողարկում Է ընկերությունը: Պատրաստուկով ախտորոշման հավաքանին տեղավորվում Է ձեռքի ափում, հեշտությամբ տեղափոխվում Է եւ ԷլեկտրաԷներգիայի աղբյուր չի պահանջում: Հոկայդոյի համալսարանի կենդանախտային վարակների հետազոտությունների կենտրոնի գիտնականները պատրաստուկի հաջող փորձարկումներ են կատարել կապկի՝ Էբոլա վիրուսով վարակված արյան շիճուկով: Մոտ ժամանակներս այն ստուգում կանցնի մարդու արյան շիճուկով: Գիտնականները նշում են, որ վաղ ախտորոշումը կկանխի վիրուսի տարածումը:

 

«Վաղ փուլում վարակի հայտնաբերումը թույլ կտա ավելի շուտ ձեռնամուխ լինել բուժման եւ կկանխի հիվանդության տարածումը: Մենք շարունակում ենք հետազոտությունները, որպեսզի հնարավորինս շուտ սկսենք դրա լայն կիրառությունը»,- Հոկայդոյի համալսարանի պրոֆեսոր Այատո Տակադուի խոսքը մեջբերում Է Կիոդո գործակալությունը:

 

Ներկայում, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Էբոլա վիրուսի ախտորոշումը ժամանակակից լաբորատորիաներում պահանջում Է առնվազն մի քանի ժամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ ընդամենն աշխարհում Էբոլա տենդով հիվադացել Է 25 հազար մարդ, նրանցից 10 հազարը մահացել են: