Բրազիլացի ֆուտբոլիստ Դանիլոն 6 տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի այս տարվա ամռանը. տեղեկացնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը:

«Արքայական ակումբը» դեռևս չի հայտարարել գործարքի գինը, սակայն ավելի վաղ հայտնի դարձավ, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար մադրիդցիները «Պորտուին» կվճարեն 30 մլն եվրո:

Պորտուգալիայի ընթացիկ մրցաշրջանում Դանիլոն մասնակցել է 23 խաղի, որոնցում աչքի է ընկել երեք գոլով: