Կատալոնյան «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ, կիսապաշտպան Ալեիշ Վիդալին ձեռք բերելու հարցում:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2020թ-ի հունսի 30-ը:
Այսօր ֆուտբոլիստին պաշտոնապես կներկայացնեն նոր ակումբը և «Նոու Կամպում» տեղի կուենա ավանդական ֆոտոսեսիան:
Նշենք, որ ֆուտբոլիստն իր առաջին խաղը «կապտանռնագույնների» կազմում կարող է անցկացնել 2016-ի հունվարին, երբ ավարտվի կատալոնացիների' ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքը:
Վիդալն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում «Սևիլիայի» կազմում մասնակցել է 31 խաղի, հեղինակել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: