Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց «Ռոմայի» պաշտպան Մեհդի Բենատյային ձեռք բերելու մասին:
Մարոկոյի հավաքականի ավագը մյունխենցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
Ֆուտբոլիստի տրանսֆերային գումար 26 մլն եվրո է, և 4 մլն եվրո մյունխենցիները կվճարեն ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում:
«Ինձ համար սա մեծ ուրախություն է և մեծ հնարավորություն: Ես խաղալու եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում»,- նշել է Բենատյան: