«Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»: Այս մասին տեղեկացնում է Teletica Deportes-ը:
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ կողմերը համաձայնության են եկել, գործարքի գինը կկազմի 10 մլն եվրո:
Ֆուտբոլիստի տեղափոխությունը հաստատել է նաև իսպանական ակումբի փոխնախագահ Թոմաս Պերեսը:
«Նավասը տեղափոխվում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը, համոզված եմ, որ նրան այնտեղ դուր կգա: Նա Նոյերի համար լավ մրցակցություն կստեղծի»,- նշել է Պերեսը: