«Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն. տեղեկացնում է AS-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան կողմը համաձայնել է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի մյուս մասի ձեռքբերման համար վճարել 6 մլն եվրո: Երկու կողմերն էլ ցանկանում են, որ գործարքը կայանա: Դարպասապահը հավանաբար առաջիկայում կվերադառնա մադրիդյան թիմ:
Նշենք, որ Կասիլյան մադրիդյան թիմի սան է: 20 մլն եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի 50%-ը պատկանում է հենց «Ռեալին»: