Մեծ Բրիտանիայի 9 քաղաքացի ձերբակալվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից Սիրիա ներթափանցելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է SkyNews-ը:
Ձերբակալվել են 3 տղամարդ, 2 կին և 12 տարեկանից ցածր 4 երեխաներ: Նրանք հայրենիք կարտաքսվեն:
Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ Միացյալ Թագավորության մոտ 600 քաղաքացի կռվում է Սիրիայում ապստամբական խմբավորումների կազմում: