Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում մոլեգնած «Նիկլաս» փոթորկի հետևանքով սպանվել է առնվազն 11 մարդ, հայտնում է Росбалт.RU‎-ն:

Գերմանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով` այդ փոթորիկը վերջին 30 տարիների ընթացքում ամենահզորն էր: Հազարավոր չվերթներ են չեղյալ հայտարարվել:

 

 

Վնասվել են տասնյակ շենքեր, վնասվել է մեծ թվով քաղաքների ենթակառուցվածքը: Համաձայն մոտավոր տեղեկությունների` 11 մարդ է զոհվել, որոնցից յոթը Գերմանիայից են:

Քամու արագությունը, ըստ գերմանական օդերևութաբանների, հասել է ռեկորդային 190 կմ/ժ:

 

 

Ֆրանկֆուրտի, Համբուրգի և Մյունխենի  օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 200 չվերթ: 

Գերմանիայի փրկարարական ծառայությունները ստացել են միջադեպերի մոտ հազար հաղորդագրություններ: Փոթորիկն անցել է  Ֆրանսիայի արևելքով, Մեծ Բրիտանիայի հարավային մասով և Լեհաստանով: Փոթորիկը կաթվածահար է արել Ամստերդամի օդանավակայանի աշխատանքնը, որը Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային հանգույցն է: Շվեյցարիայում և Ավստրիայում կա երկու զոհ:

 

 

Последствия урагана

Последствия урагана

Последствия урагана

Последствия урагана