Գերմանիայի մի քանի տարածաշրջաններում մարտի 31-ին մոլեգնած «Նիկլաս» փոթորկի զոհ Է դարձել առնվազն յոթ մարդ, մի քանիսը վերքեր են ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DPA գործակալությանը Բավարիայի եւ Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասերում երեք մարդ զոհվել Է ավտոմեքենա ների վրա ծառերի ընկնելու հետեւանքով: Սաքսոնիա-Անհալտում տղամարդու վրա բետոնե պատ Է փլվել: Եվս երեքը այլ պատահարների զոհ են դարձել: Ընդսմին տուժածների ստույգ թիվն առայժմ չի պարզվել:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ոստիկանությունն ու հրշեջները շարունակում են մաքրել ավտոճանապարհները: Ավտոմայրուղիներին խոշոր խցանումներ են գոյացել փոթորկի տապալած բեռնատարների պատճառով: Անբարենպաստ եղանակն սպառնում Է լրջորեն խաթարել երկաթուղային հաղորդակցությունը: Համբուրգում եղանակային պայմանների պատճառով չեղյալ Է հայտարարվել 63 չվերթ:
Ըստ որոշ տվյալների՝ տարերքը մի քանի մարդու կյանք Է խլել նաեւ Ավստրիայում եւ Շվեյցարիայում:
ԳՖՀ-ի արեւմուտքում, հյուսիս-արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում մոլեգնած «Նիկլաս» փոթորիկը մարտի 31-ին կազմալուծել Է երկաթուղային հաղորդակցությունը մի շարք երթուղիներում: Deutsche Bahn գերմանական կոնցեռնը անբարենպաստ եղանակի պատճառով ամբողջովին դադարեցրել Էր մերձքաղաքային երկաթուղային հաղորդակցությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասում:
Երկարթուղային հաղորդակցությունն ընդհատվել Էր Դյուսելդորֆի եւ Քյոլնի, ինչպես նաեւ Դյուսելդորֆի եւ Դույսբուրգի միջեւ: Աուգսբուրգից եւ Ինգոլշտադտից շարժակազմեր չԷին մեկնում Մյունխեն եւ հակառակ ուղղությամբ:
Օդերեւութաբանների տվյալների համաձայն՝ քամու արագությունը տեղ-տեղ հասնում Է վայրկյանում 42 մետրի: Տարերքի պատճառով վնասվել են երկաթգծերի երկարությամբ ձգվող Էլեկտրահաղորդման գծերը: