Առնվազն 23 մարդ է տուժել Գերմանիայի Ամորբախ քաղաքում (Բավարիայի երկրամաս) դիմակահանդեսի ժամանակ գազի տարածումից, փետրվարի 5-ին հայտնել է գերմանական Frankfurter Allgemeine թերթը։
Ըստ հրատարակության, միջոցառումից տարհանվել է մոտ 400 մարդ։ Հինգ մարդ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ոստիկանությունը միջադեպի քննություն է վարում։