Առնվազն 17 մարդ Է տուժել հուլիսի 5-ին Սուխումում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, 9-ը՝ հոսպիտալացվել: Այս մասին լրագրողներին հաղորդել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան՝ հանրապետական հիվանդանոց կատարած այցելության ժամանակ:

 

Խաջիմբան Սուխումում տեղի ունեցած իրադարձությունները համարել է ուխտադրժություն: «Տեղի ունեցածն այլապես գնահատել հնարավոր չէ: Հանրապետության ներքգործնախարարության շենքն սկսեցին գրոհել այն պահին, երբ տեղի էր ունենում մեր հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման բան չկրկնվի»,- հավաստիացրել է նախագահը:

 

Աբխազիայի առողջապահության նախարար Անձոր Գոովը ՏԱՍՍ-ին հաղորդել է, որ հիվանդանոց բերվածների վիճակն անհանգստություն չի առաջացնում: «Մեր բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցույց տվել, ինչպես ծեծկռտոցների ժամանակ տուժածներին, այնպես էլ նրանց, ովքեր վերքեր են ստացել արդեն հանրահավաքի ավատից հետո ծայր առած փոխհրաձգության հետեւանքով»,- ասել է նա: