Համբուրգի, որտեղ այս օրերին տեղի է ունենում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, փողոցներում բողոքավորների հետ ընդհարումների ընթացքում վիրավորված ոստիկանների թիվը հուլիսի 7-ի առավոտյան հասել է 130-ի, կարգի 37 խախտողներ ձերբակալված են, հաղորդել է Welt թերթը:
Ավելի վաղ ոստիկանությունը ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր 111 վիրավոր ոստիկանների մասին:
Հրատարակության տվյալներով՝ ոստիկաններից մեկի վրա պայթակ է ընկել, նա ստացել է մարմնի ընդարձակ մասի եւ ցանցաթաղանթի այրվածքներ: Բոլոր տուժած ոստիկաններից 12-ն ի վիճակի չի շարունակելու ծառայությունը:
Համբուրգում գործում են կազմակերպված ագրեսիվ խմբեր, դրանք փորձում են ճեղքել-անցնել Միջազգային առեւտրական կենտրոնի շենք, որտեղ տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովը: Հարձակումներ են կատարվել մի քանի ոստիկանական ավտոմոբիլների վրա, ծառայական ուղղաթիռ է գնդակոծվել ազդանշանային հրթիռով: