Աֆղանստանի հյուսիսում իրականացված հզոր պայթյունը հանգեցրել Է առնվազն 15 մարդու զոհվելու, եւս 27-ը վերքեր են ստացել: Այդ մասին մարտի 18-ին հաղորդել Է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:
Պայթյունը որոտացել Է Աֆղանստանի Ֆարյաբի նահանգի Մեյմենե քաղաքի շուկաներից մեկում:
Նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված Է եղել ավտոմեքենայում, որում գտնվում Էր մահապարտ ահաբեկիչը:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստաձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: