Իրաքի հյուսիսում ահաբեկչությունների և զինված հարձակումների արդյունքում զոհվել է 18 մարդ, 24-ը ստացել են վնասվածքներ. հայտնում է itarr-tass-ը:

 

Երկու պայթյուն է որոտացել Տուզ-Խուրմատու քաղաքում՝ Բաղդադից 170կմ դեպի հյուսիս, որի հետևանքով մահացել է՝ 9, հոսպիտալացվել՝ 24 մարդ:

 

Էլ-Խուվեյջա բնակավայրում ծայրահեղականները հարձակումներ են իրականացրել երեք ընտանիքի բնակարանների վրա, որի արդյունքում սպանվել է 6 մարդ: Զիված հարձակումների արդյունքում զոհեր են գրանցվել նաև Մոսուլ և Տիկրիտ քաղաքներում:

 

Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: