Նիգերիայի հյուսիս-արևելքում ուսանողական հանրակացարանի վրա ահաբեկչական հարձակումից զոհվել է ավելի քան 50 ուսանող: Այս ահաբեկչության մեջ կասկածվում են «Բոկո-Հարամ» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները:
Այս խմբավորման նպատակն է Նիգերիայի հյուսիսում ստեղծել խալիֆայություն, որը հիմնված կլինի Շարիաթի օրենքների վրա:
Ինչպես փոխանցում է BBC-ն, զոհվածների ստույգ թիվը դեռ հայտնի չէ, բայց տարբեր տվյալներով նրանց թիվը հասնում է 40-50 զոհի: Փրկարարները դեռ շարունակում են փլատակներից դուրս բերել զոհվածների մարմինները:
Հարձակումը տեղի է ունեցել գիշերը, երբ ուսանողները քնած են եղել: