Tert.am Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոնում «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 59-ի, հայտնում է gazeta.ru-ն' վկայակոչելով քենիական կառավարությունը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր 43 զոհի մասին:

 

Վիրավորվել է, ըստ վերջին տվյալների, 175 մարդ:
Ականատեսները հայտնում են շենքից լսվող նոր կրակոցների մասին:

 

Խմբավորման անդամների կողմից գրավված շենքը շրջափակված է ոստիկաններով և զինվորականներով:

 

Հիշեցնենք, որ ահաբեկիչները գրավել են առևտրի կենտրոնը և բաց թողել միայն այն մարդկանց, ովքեր արաբերեն են իմացել և տիրապետել են մուսուլմանական աղոթքներին: