Սիրիայի Հալեպ քաղաքում «Քառլթոն» հյուրանոցի պայթեցման զոհ է դարձել առնվազն 14 մարդ: Այդ մասին մայիսի 8-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի կենտրոնը (Syrian Observatory for Human Rights):

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հյուրանոցը, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում, պայթեցրել են ընդդիմության զինյալները: Ըստ իրավապահների՝ նրանց թիրախը եղել են սիրիացի զինվորականները, որոնք շենքն օգտագործում էին որպես իրենց ռազմահանգրվան:

 

Պայթյունի հետևանքով հյուրանոցի շենքն ամբողջովին ավերվել է, ոչնչացել կամ տուժել են մերձակա պատմական շինությունները, այդ թվում՝ միջնաբերդը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: