Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Կարին Ֆինկելսթոնի գլխավորած պատվիրակությանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու կորպոցիայի միջև արդյունավետ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ տիկին Ֆինկելսթոնի այցը կնպաստի երկկողմ փոխգործակցության հետագա ամրապնդմանը:

 

 

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՖ փոխնախագահին՝ կորպորոցիայի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի համար, որոնք նոր թափ են հաղորդում տնտեսության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը: Վարչապետը կարևորել է գործարար միջավայրի բարելավման, ֆինանսական հատվածին օժանադակության ծրագրերը, տեսչական բարեփոխումների իրականացումը:

 

 

Իր հերթին, Կարին Ֆինկելսթոնը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ իրականացվող ծրագրերի կատարողականից և նշել, որ այդ առումով որևէ խնդիր գոյություն չունի: ՄԿՖ փոխնախագահը տպավորիչ է համարել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կատարված համատեղ աշխատանքները: Կարին Ֆինկելսթոնը նշել է, որ կորպորացիան պատրաստ է ընդլայնելու ծրագրերը գյուղատնտեսության, արդյունաբերության, ենթակառուցվածքների, նորարական տեխնոլոգիաների բնագավառներում և ՀՀ կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ հնարավոր մարտարավերներին դիմագարավելու նպատակով: Միաժամանակ, ՄԿՖ փոխնախագահն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը՝ տնտեսական կայունությունը պահպանելու և ամրապնդելու գործում:

 

 

 

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի և կորպորացիայի միջև համագործակցության հեռանկարներին, սննդամթերքի անվտանգության և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

 

 

Հանդիպմանը վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել առաքելությունն ավարտած Միջազգային ֆինանսական կորպորոցիայի տնօրեն Թոմաս Լյուբեքին՝ արդյունավետ համագործակցության համար և շնորհավորել ՄՖԿ-ի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Յան Վան Բիլսենին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ: