ԱՄՆ-ն դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակչության վրա հարձակումները, մասնավորապես, Դամասկոսի հարավում գտնվող փախստականների ճամբարի վրա: Այս մասին հայտնել է BBC-ն:

 

«ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է այս շաբաթ տեղի ունեցած հարձակումները՝ ուղղված Սիրիայի խաղաղ քաղաքացիներին, ովքեր շարունակում են տառապել, ինչպես Ասադի ռեժիմից, այնպես էլ դաժան ծայրահեղական խմբավորումներից»,- ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆին:

 

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը մտահոգված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներով' Դամասկոսի հարավում գտնվող Պաղեստինի «Յարմուկ» ճամբարի վրա: