Սթիվեն Հոքինգն սկսել Է իր անվան՝ որպես առեւտրանիշի գրանցման ընթացակարգը: Ֆիզիկոսն արդեն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել Է Մեծ Բրիտանիայի Ինտելեկտուալ սեփականության գրասենյակ, որտեղ սկսվել Է նրա անվան առեւտրային օգտագործման իրավունքների ձեւակերպման ընթացակարգը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Nature-ը:

 

Այն միջոցները, որոնք գիտնականը կարող Է ստանալ իր անունը կրող արտադրանքի վաճառքից, Հոքինգը պատրաստվում Է օգտագործել բարեգործական նպատակներով, մասնավորապես, ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար: Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչը, որտեղ աշխատում Է գիտնականը, նորությունը մեկնաբանել Է հետեւյալ կերպ. «Դա պրոֆեսոր Հոքինգի, այլ ոչ թե համալսարանի անձնական գործն Է, բայց ես կարծում եմ, որ նա ճիշտ որոշում Է կայացրել իր անունը պաշտպանելու համար»: Այժմ Համացանցում կարելի Է գտնել հուշանվերներ եւ ներքնազգեստ, որոնց վրա պատկերված Է գիտնականը:

 

Բրիտանացին հայտնի Է տիեզերաբանության վերաբերյալ, ինչպես նաեւ գիտության մասսայականացման իր աշխատություններով:

 

Գիտնականի մոտ տակավին ուսանողական տարիներին, երբ նա սովորում Էր Օքսֆորդի համալսարանում, հայտնաբերել են հազվադեպ հանիպող հիվանդություն (կողային ամիոտրոֆիկ սկլերոզ), որի հետեւանքով Հոքինգի մկանային ակտիվությունը ներկայում հասել Է նվազագույնի: Այնուամենայնիվ շրջակա աշխարհի հետ հաղորդակցվելուն նրան օգնում Է այն համակարգչային համակարգը, որը մշակել Է Intel ընկերությունը:

 

Հիվանդությունը Հոքինգին չի խանգարում շարունակելու հրապարակել գիտական աշխատություններ, ինչպես նաեւ որպես մեդիական գործող անձ հանդես գալու տարբեր թոք-շոուներում եւ ֆիլմերում: Օրինակ՝ նրա մասին վերջին ֆիլմը («Ամեն ինչի տեսություն») «Օսկարի» Է արժանացել տղամարդու լավագույն դերի համար (այն ստացել Է բրիտանացի դերասան Էդդի Ռեդմեյնը):