SHAMSHYAN.com-ի տեղեկություններով' քիչ առաջ սուր կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա:

 

Ինչպես հայտնում է կայքը, դանակահարված երիտասարդը 16 թաղամասի 15 շենքի բնակիչ 35-ամյա Արմեն Նախչիվանյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հասրաթյան փողոցից և վնասվածքները ստացել է որովայնի շրջանում: Այս պահին հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզում են, թե ինչ հանգամանքներում, որտեղ և ում կողմից է մարմնական վնասվածնքեր ստացել Ա. Նախչիվանյանը: