Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 9-ին' օրվա երկրորդ կեսին, 10-ին սպասվում են տեղումներ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ին կբարձրանա 5-6 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Քամին արևմտյան' 3-8 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում ապրիլի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, 10-ին սպասվում է անձրև: Ապրիլի 6-8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, ապրիլի 9-ին' +27, ապրիլի 10-ին' +23 աստիճան: