Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին' հարավային 2-7մ/վրկ արագությամբ, ամպ րոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

 

Երևանում ապրիլի 12-ին սպասվում առանց տեղումների եղանակ: Ապրիլի13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Ապրիլի 12-16-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +24 աստիճան: