Հանրապետության տարածքում օգոստոսի 19-23-ին լեռնային առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 22-ին կնվազի 2-3 աստիճանով: Օգոստոսի 19-21-ին արևադարձային հոսանքների հետ հանրապետո ւթյուն կթափանցի փոշու կոնցենտրացիա ունեցող օդ:
Երևանում օգոստոսի 19-23-ին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Օգոստոսի 19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, օգոստոսի 20-ին' +38, օգոստոսի 21-ին' +39, օգոստոսի 22-23-ին' +37 աստիճան: