Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Mistral դասի նավը Եմենից տարհանել է տարբեր երկրների 44 քաղաքացիների: Այդ մասին շաբաթ օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը' փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ գործողությունը տևել է 1.5 ժամ: Հեռանալով Եմենի ափից' ֆրանսիական ռազմանավը շարժվել է Ջիբութի ուղղությամբ, որտեղ էլ առաջիկա օրերին կգտնվեն տարհանվածները:
Պաշտպանության նախարարության տվյալներով' Ֆրանսիայի ռազմածովային ուժերը և օդուժը, որոնք ավելի վաղ գործել են Հնդկական օվկիանոսի ջրային տարածքում, բերվել են օպերատիվ պատրաստվածության: