Ռուսաստանի պատկան մարմինների կողմից մշակվել է երկրում կեցության իրավունք ստանալ ցանկացող միգրանտների համար ռուսաց լեզվի, պատմության եւ իրավունքի հիմունքների վերաբերյալ բարդացված համալիր թեստի առաջին տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իզվեստիյա»-ին հայտնել է Ռուսաստանի ժողովուրդների բարե կամության համալսարանի օտարերկրյա ուսանողների հետ աշխատանքի գծով պռոռեկտոր Անժելա Դոլժիկովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատմության եւ իրավունքի հիմունքների վերաբերյալ թեստերում կհայտնվեն հնգական հարցեր, որոնց պատասխանները օտաերկրացիները պետք է ինքնուրույն լրացնեն: Այն եկվորների համար, ովքեր ոչ թե պարզապես ցանկանում են աշխատել Ռուսաստանում, այլ բնակություն հաստատել այնտեղ, լեզվական բառապաշարը կավելացվի մինչեւ 1250 բառ այն դեպքում, երբ աշխատանքային միգրանտների համար առավելագույն բառապաշարը կմնա նախկինը՝ 950 բառ:
Ենթադրվում է, որ նոր ձեւաչափի թեստը եկվորներն ամբողջ Ռուսաստանում կսկսեն հանձնել 2015 թվականի հուլիսի 1-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: