Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ռուսաստան։ Այս մասին, ըստ Report-ի, հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը Twitter-ում։
«Անթալիայում ֆորումից հետո մենք Մոսկվայում ենք՝ շարունակելու մեր դիվանագիտական գործունեությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ»,- գրել է Չավուշօղլուն։