ԱՄՆ-ում ակտիվիստների խումբը սկսել է անցկացնել զանգվածային տեղեկատվական արշավ: Խմբի նպատակն է դադարեցնել անօդաչուների օգտագործումն ավիահարվածներ հասցնելու համար, որի արդյունքում զոհվում են խաղաղ քաղաքացիներ: Այս մասին հայտնել է RT-ն:

 

Նախագծի հեղինակները որոշել են դիմել անմիջապես անօդաչու սարքերի օպերատորներին, քանի որ, նրանց կարծիքով, այս հարցում, իշխանություններին «որևէ բան տեղ հասցնել» հնարավոր չէ:

 

Դրոններից հրաժարվելու կոչով տեղեկատվական հոլովակները հեռուստաեթերում կցուցադրվեն ամբողջ ապրիլին: Ենթադրաբար, դա անօդաչուների առաջին հակագովազդն է ամերիկյան հեռուստատեսությամբ: