Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ։ Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և հեղինակավոր վերլուծաբանների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցելություն կկատարի ապրիլի 7-8-ը։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։