Նյու Յորքի Ֆորտ Գրին զբոսայգում ապրիլի 6-ին հայտնվել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության եւ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կիսանդրին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Daily News թերթին:

 

Հրատարակության տվյալներով՝ մոտավորապես 40 կիլոգրամ կշռով կիսանդրին դրվել Է այն սյան վրա, որը կանգեցվել Էր ԱՄՆ-ի անկախության համար պայքարի տարիներին զոհվածների հիշատակին:

 

Իրենց անունները հայտնել չցանկացած քանդակագործները, որոնք կազմակերպել են այս ակցիան, Միացյալ Նահանգների Mashable նորությունների պորտալին հայտնել են, որ այս վայրն են ընտրել այն պատճառով, որ Սնոուդենի գործողություններն, իրենց կարծիքով, համընկնում են այն իդեալներին, որոնք դավանել են հանուն ԱՄՆ-ի անկախության զոհվածները:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ինստալացիան, որի վրա մեկ տարի աշխատել են երեք քանդակագործներ, դրված Է մնացել կարճ ժամանակ եւ ապամոնտաժվել Է որպես անօրինականորեն կանգնեցված: Նյու Յորքի ոստիկանությունը հետաքննություն Է սկսել կիսանդրու հայտնվելու փաստով: