Էդվարդ Սնոուդենի հուշարձանի հեղինակները, որն անօրինականորեն տեղադրվել Էր անկախության համար ԱՄՆ-ի պատերազմի տարիներին զոհվածների հուշարձանի վրա, Նյու Յորքի իշխանություններից պահանջել են քանդակը վերադարձնել Ֆորդ-Գրին զբոսայգի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Քանդակագործները նամակով ոստիկանությանն են դիմել իրենց փաստաբանի՝ Ռոնալդ Կյուբիի միջոցով: Նրանց կարծիքով՝ Սնոուդենի կիսանդրին կարող Է դառնալ զբոսայգու ժամանակավոր գեղարվեստական ցուցադրանքի բաղկացուցիչ մասը, քանի որ կարտացոլի Նյու Յորքի՝ որպես «ազատախոհ մարդկանց վայրի» կարգավիճակը:
Մանհեթենի պատկերասրահը կիսանդրին իր մոտ ցուցադրելու ցանկություն Էր հայտնել արդեն մայիսին:
Քանդակի հեղինակների անձերը դեռեւս հայտնի չեն: Ոստիկանությունը այն շարունակում Է պահել իր մոտ: Ընդսմին ոստիկանները համաձայն են հետաքննության ավարտվելուց հետո Սնոուդենի կիսանդրին վերադարձնել հեղինակներին:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության փախուստի մեջ գտնվող աշխատակցի կիսանդրին Ֆորտ Գրին զբոսայգում հայտնվել Է ապրիլի 6-ին: Մի քանի ժամ անց ոստիկանները հանել են քանդակը՝ պատճառաբանելով, որ այն անօրինականորեն Է տեղադրված, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: