Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ներկայացնելով ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգը, հայտնեց, որ ապրիլի 7-ին կայացած արտահերթ նիստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելուն: «Ավելացնեմ, որ հայտարարությունը մենք կքննարկենք ընթացքի մեջ գտնվող հարցից անմիջապես հետո: Հայտարարության տեքստին կարող են միանալ նաև մյուս պատգամավորները»,- հայտարարեց Սահակյանը:

 

Նախագծի հեղինակներն են ԱԺ արտաքին հարաբերությունների մշատական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: