Միջուկային թափոններն Իրանից դուրս կտարվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մեջլիսի փակ նիստում հայտարարել Է երկրի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

 

«Մենք համաձայնության ենք հասել, որ Իրանը պետք Է միանա միջազգային կոնսորցիումին: Ուստի միջուկային թափոնները, որոնք բնապահպանական մեծ վտանգ են ներկայացնում Իրանի եւ ամբողջ աշխարհի համար, պետք Է դուրս տարվեն երկրից եւ պահեստավորվեն անվտանգ վայրերում»,- Սալեհիի խոսքը մեջբերել Է Մեհր գործակալությունը:

 

Իր հերթին, մեջլիսում ելույթ ունեցած արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հավաստել Է, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի լրացուցիչ արձանագրությունը պետք Է ստանա խորհրդարանի հավանությունը, որպեսզի դրան հետեւելը պարտադիր դառնա երկրի համար:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ ընդգծել Է, որ Իրանը կթույլատրի տեսախցիկների տեղակայում իր միջուկային օբյեկտներում, բայց դրանք առցանց հեռարձակում չեն իրականացնի: