Քիչ առաջ Օմբուդսմենի թեժ գծին զանգահարել է փաստաբան Տիգրան Եգորյանը և հայտնել, որ Քնչական կոմիտեի աշխատակիցներն իրեն չեն թույլատրում տեսակցել իր վստահորդ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի հետ:

 

 

Օմբուդսմենի Արագ արձագանքման վարչության աշխատակիցները գնացել են Քնչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն, տեղում ծանոթացել իրավիճակին և առաջարկել են թույլատրել փաստաբանին տեսակցելու իր վստահորդին: Արդյունքում, Տիգրան Եգորյանին ներգրավել են որպես պաշտպան, և նա հանդիպել է իր պաշտպանյալին: