ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն այցելել ռազմական սարքավորումների Էլեկտրոնային բաղադրատարրեր եւ հրթիռներ արտադրող գործարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 8-ին հաղորդել Է հարավկորեական Ռյոնհապ գործակալությունը:

 

 

Սեուլում դրան ուշադրություն Է դարձվել այն բանի կապակցությամբ, որ Կիմ Չեն Ընի պապի՝ երկրի առաջին նախագահ Կիմ Իր Սենի՝ ապրիլի 15-ին նշվող ծննդյան օրվա առթիվ ենթադրվում Է իրականացնել KN-8 միջին հեռահարության շարժական հյուսիսկորեական հրթիռի փորձարկում:

 

 

ԿԺԴՀ-ի կենտրոնական կուսակցական թերթը՝ «Նոդոն սինմուն»-ն ապրիլի 8-ին առաջին Էջում նյութ Է զետեղել Փենյանի թեթեւ Էլեկտրամեքենաշինական գործարան Կիմ Չեն Ընի այցելության մասին:

 

 

«Միայն նոր արտադրանքի մշակումն արագացնելով սեփական ուժերի ու տեխնոլոգիաների օգնությամբ, մեր իրականությանը համապատասխան, մեր ձեւով, մենք կկարողանանք ապահովել թեթեւ Էլեկտրամեքենաշինության սեփական ազգային արտադրությունը»,-»Նոդոն Սինմունը» մեջբերել Է Կիմ Չեն Ընի խոսքը:

 

 

Այդ կապակցությամբ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նա խնդիր Է դրել արդիականացնել հին սարքավորումները, կրճատել արտադրության ծախսերը եւ ապահովել որակի վերահսկողությունն ու տեխնոլոգիաների պահպանումը: