Լոնդոնից 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Գատվիկ օդանավակայանից ոչ հեռու, հայտնաբերվել Է նավթի զգալի պաշարներով հանքավայր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդել Է UK Oil and Gas Investments (UKOG) ընկերությունը: Ընկերության տվյալների համաձայն՝ այդ հանքավայրում նավթի մոտավոր պաշարը կարող Է կազմել շուրջ 100 միլիարդ բարել՝ 158 միլիոն բարել մեկ քառակուսի մղոնի (մոտավորապես 2,6 քառակուսի կիլոմետրի) վրա: Սակայն հանքավայրից կարող Է կորզվել նավթի սոսկ ոչ մեծ բաժինը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այդ վայրում հորատումն սկսվել Է անցյալ տարի: UKOG-ի տվյալներով՝ նավթի մեծ մասը գտնվում Է 762 եւ 914 մետր խորությունների վրա: Փորձագետները ենթադրել են, որ կարող Է ստացվել պաշարների սոսկ 3 տոկոսից մինչեւ 15 տոկոսը:

 

UKOG-ի գործադիր տնօրեն Սթիվեն Սանդերսոնի խոսքով՝ «այս հայտնագործումը, հնարավոր Է՝ ամենանշանակալին Է» վերջին 30 տարում Մեծ Բրիտանիայի ցամաքում գտնվածներից եւ «ազգային մեծ կարեւորություն ունի»: