Վիրուսաբանների միջազգային խումբը հայտարարել Է մարդու օրգանիզմում իմունային անբավարարության վիրուսի առաջին հաջող ճնշման մասին 3BNC117 մոնոկլոնալ հակամարմինների միջոցով, ինչը ճանապարհ Է բացում ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նպատակով այս սպիտակուցի հիմքի վրա դեղորայքի ստեղծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Nature հանդեսում հրապարակված հոդվածում:
«Այդ հակամարմիններն առանձնահատուկ են նրանով, որ չեզոքացնում են վիրուսի բոլոր մանրԷահիմքերի 80 տոկոսից ավելին եւ ամբողջությամբ վերցված շատ ակտիվ են: Ավանդական հակառետրովիրուսային թերապիայի համեմատությամբ մեր հակամարմիններն ունեն եւս մեկ առավելություն. դրանք փոխգործակցում են հիվանդի իմունային բջիջների հետ, ինչն Էլ ավելի Է օգնում չեզոքացնելու ՄԻԱՎ-ը»,- հայտարարել Է Մարինա Կասկին Նյու Յորք Ռոքֆելլերների համալսարանից (ԱՄՆ):
Կասկին եւ նրա գործընկերները դարձել են այն առաջին վիրուսաբանները, ում հաջողվել Է կամավորների վրա հաղողությամբ թեստավորել արհեստականորեն բուծված հակամարմինների հիմքի վրա ստեղծված պատրաստուկը, հակամարմիններ, որոնք չեզոքացնում են ՄԻԱՎ-ի վիրուսի բազմաթիվ «տարբերակներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: