ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել Է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները, չնայած այս թեման քննարկելու Ռուսաստանի եւ Չինաստանի առարկություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հրաժարվել են ներկայանալ Անվտանգության խորհրդի նիստին եւ հայտարարել են, որ չեն ճանաչում այն:
Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Անվտանգության խորհրդին հանձնարարել Է Հաագայի Միջազգային քրեական դատարան ուղարկել մարդկության դեմ հանցագործությունների համար Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը:
Դա, սակայն, քիչ հավանական Է, քանի որ Մոսկվան եւ Պեկինը կարող են արգելափակել նման որոշման ընդունումը:
Ռուսաստանը եւ Չինաստանն այն 20 երկրների թվում են, որոնք Գլխավոր ասամբլեայում քվեարկել են Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցն Անվտանգության խորհրդում քննարկելու դեմ:
ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել Է, որ Հյուսիսային Կորեայում մարդկանց կյանքը «մշտական մղձավանջ» Է: Նա վկայություններ Է բերել այն մասին, որ համակենտրոնացման ճամբարների սովահար կալանավորները մնացած սերմնահատիկներ են փնտրում գոմաղբի մեջ, իսկ կանանց ճամբարներց մեկում հսկիչները սիստեմատիկաբար բռնաբարում են կալանավորներին:
Անվտանգության խորհուրդը նախկինում երբեք չի քննարկել ճնշամիջոցները Հյուսիսային Կորեայում՝ սահմանափակվելով միջուկային զենքի չտարածման հարցերով:
Փետրվարին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցը բերել Է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումների հայտնի փաստերի երկար ցուցակ, որը ներառում Է «սննդից միտումնավոր զրկելը, հարկադրական աշխատանքը, մահապատիժները եւ կտտանքները»:
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Սոնը հայտարարել Է, որ երկիրը «չի կարող ճանաչել Անտվանգության խորհրդի այս նիստը»: «Մարդու իրավունքները չեն վերաբերում նրա մանդատին»,- հավելել Է նա: