Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում Տուլայի «Արսենալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»:
Հանդիպման միակ գոլը խաղավարտին հեղինակեց Սմիրնովը:
Արդյունքում՝ մոսկովյան թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդ հորիզոնականում է՝ իր ակտիվում ունենալով 36 միավոր: Նշենք, որ Յուրա Մովսիսյանը հանդիպմանը մասնակցեց 63-րդ րոպեից: