Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի ԱՄՆ առաջնությունը: Տեղի են ունեցել 8-րդ տուրի հանդիպումները:

Այս տուրում Սամվել Սևյանը սև խաղաքարերով պարտվել է Տիմուր Գարիևին, իսկ Վարուժան Հակոբյանը ոչ ոքի է խաղացել Գատա Կամսկու հետ:

8-րդ տուրից հետո 6 միավորով առաջատարը Հիկարու Նակամուրան է: Սևյանը 8-րդն է՝ 4 միավորով, իսկ Հակոբյանը 3 միավորով 10-րդն է: