Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվեց Ջիբրալթարի «Եվրոպային» և պարտություն կրեց 0:2 հաշվով:

 

Գոլերը հեղինակեցին Պեդրո Կարիոն 32-րդ րոպեին և Ֆելիքս Լոպեսը՝ 39-րդ րոպեին:

 

Խաղի 79-րդ րոպեից «Փյունիկը» խաղն անցկացրեց տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Սերոբ Գրիգորյանը: