Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերների ձերբակալությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բաժանում է երկու մասին: Այդ մասին ասյօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամին ասաց ինքը՝ պատգամավորը:
«Մենք քանիցս ասել ենք, որ այդ կազմակերպության քաղաքական գործունեության նպատակների հետ կապված՝ մենք ինքներս ունեցել ենք հարցեր, բայց դրա գնահատական տվողը մենք չենք, հանրությունն է: Ինչ վերաբերում է իրավական կողմին, ապա մեզ չի բավարարում ԱԱԾ-ի և ՀՔԾ տարածած հաղորդագրությունը՝զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ: Թե կոնկրետ ինչն է հիմք հանդիսացել, կարծում եմ, իրավապահ համակարգը շատ ավելի հանգամանալից և ավելի մանրակրկիտ բացատրություն պիտի տա հանրությունը: Յուրաքանչյուր միավորում՝ կլինի քաղաքական, հասարակական, իրավունք ունի օրենքի շրջանակում անցկացնել իրենց միջոցառումները: Եվ եթե եղել են լրջագույն օրենքի խախտումներ, ապա իրենց տարածած հաղորդագրության մեջ, այդպիսի տպավորություն, համենայն դեպս, մենք չենք ստացել»,- նշեց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է «քաղաքական բանտարկյալ» տալու ձևակերպմանը, ապա պատգամավորը չէի շտապի այս պահին նման ձևակերպում տալ. «Կրկնում ենք՝ մենք իրավապահ համակարգից սպասում ենք ավելի հանգամանալից պարզաբանման՝ ինչ կերպ էին իրենք պատրաստում զանգվածային անկարգությունները: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ակտիվ ներգրաված է այս գործում և կապը կա ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ: ԲՀԿ-ն հետամուտ է լիենլու, որ ամեն ինչ ընթանա բաց, հրապարակային և թափանցիկ»,- եզրափակեց Զոհրաբյանը: