Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով խորվաթական ՀԻՆԱ տեղեկատվական գործակալությանը:
Ենթադրվում է, որ Զագրեբն արարողությունների ժամանակ կներկայացնի Ռուսաստանում Խորվաթիայի դեսպան Իգոր Պոկազը: