Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի Մոսկվա կատարած անակնկալ այցից անհանգստացած Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Էրդողանի խնդրանքով Պուտինը տեղեկություններ է հաղորդել Ասադի Մոսկվա կատարած այցի մասին:

 

Թերթը, հղում կատարելով Թուրքիայի Նախագահի նստավայրի աղբյուրներին, հայտնել է, որ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայում վերջին զարգացումների վերաբերյալ: Էրդողանն ասել է, որ Հալեպի եւ շրջակայքի օդային ռմբակոծությունները կարող են փախստականների նոր հոսքի պատճառ դառնալ:

 

Հեռախոսազրույցում Էրդողանը Պուտինի ուշադրությունը հրավիրել է իր այն մտահոգությանը, որ Սիրիայի քրդերը կապեր ունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ' շեշտելով, որ Թուրքիան կարեւորում է «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը:

 

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են բարձրացված հարցերին անդրադառնալ առաջիկայում տեղի ունենալիք G-20 գագաթաժողովի ժամանակ, որը պետք է անցկացվի Թուրքիայում: