Հարավային Կորեայի ափերի մոտ ստորջրյա թեւերով նավը, ինչպես ենթադրվում Է, բախվել Է կետի կամ ուրիշ խոշոր ջրային կենդանու, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Yonhap News Agency-ին:

 

«Կոբի-3» նավը, որը հարավկորեական Պուսան քաղաքից մեկնել Էր ճապոնական Ֆուկուոկա, կենդանուն բախվել Է ափից 25 կիլոմետր հեռավորության վրա: Վթարի հետեւանքով տուժել Է 12 մարդ: Ընդամենը նավի վրա եղել 168 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները:

 

Ափ փոխադրելուց հետո տուժածներին հասցրել են Պուսանի հիվանդանոցներից մեկը:

 

Նշվում Է, որ նավը ճեղքվածք չի ստացել, սակայն վնասվել Է նրա շարժիչը: Առափնյա պահպանության ուժերն անշարժացած նավը քարշակել են Պուսանի նավահանգիստ:

 

Գործակալությունը նշում Է, որ 2004 թվականից ի վեր երկրի ափերի մոտ նավերի տասնյակ բախումներ են տեղի ունեցել կետերի հետ: