«Սեւոլ» մարդատար լաստանավը, որն ապրիլի 16-ի առավոտյան խորտակվել Է Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ, գրեթե ամբողջովին սուզվել Է ջրի տակ, տեղեկացնում են զանգվածային լրատվամիջոցները:
Ըստ Ռյոնհապ գործակալության տվյալների՝ առայժմ հաջողվել Է տարահանել լաստանավում 477 ուղեւորներից 388-ին, եւս մեկը գտնվել Է մեռած: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ բոլոր փրկվածները տեղի դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչներ են: Զոհվածի մասին մանրամասններ լրատվամիջոցները չեն հայտնում:
«Սեւոլ» մարդատար նավը՝ շուրջ 6,8 հազար տոննա ընդհանուր տարողությամբ, ճանապարհորդություն Էր կատարում Ինչհոն նավահանգստի եւ Չեջու կղզու միջեւ:
Կորեայի Հանրապետության նախագահ Փակ Կին Հեն կարգադրել Է մոբիլիզացնել բոլոր առկա ուժերը եւ միջոցները երկրի ափերի մոտ աղետի ենթարկված լաստանավի ուղեւորների եւ անձնակազմի անդամներին փրկելու համար: Փրկարար գործողությանը կներգրավվեն առափնյա պահպանության կատերների եւ ուղղաթիռների անձնակազմերը, ռազմածովային ուժերի նավերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: