ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, որոնք Պանամայում հանդիպել են Ամերիկաների գագաթնաժողովում, միմյանց ձեռք են սեղմել եւ մի քանի նախադասություն փոխանակել, հաղորդել Է Reuters-ը: Միացյալ Նահանգների վարչակազմը ներկայացնող պաշտոնյայի խոսքով՝ դա եղել Է ոչ պաշտոնական շփում, երկու ղեկավարների միջեւ առարկայական զրույց չի եղել:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Օբաման եւ Կաստրոն, ինչպես սպասվում Է, կրկին կհանդիպեն ապրիլի 11-ին, որպեսզի քննարկեն լրիվ ծավալով դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պայմանները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրի եւ ուղեւորությունների խթանման հարցերը:
Պանամայի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լատինական Ամերիկայի ղեկավարներին հավաստիացրել Է, որ այն օրերը, երբ Վաշինգտոնը շահագործում Էր այդ տարածաշրջանը, ավարտվել են, գրել Է The Washington Times-ը:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր երկրների միջեւ առկա տարբերություններին»,- ասել Է Օբաման: «Այն օրերը, երբ այս տարածաշրջանում մեր քաղաքականությունը ենթադրում Էր անպատժելի միջամտություն, անցել են»,- ընդգծել Է նա՝ հարուցելով լսարանի ծափահարությունները: