Դոնեցկի Շիրոկինո շրջանի բնակչությունը էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման կարիք ունի: Նման եզրահանգման են եկել Դոնեցկում ԵԱՀԿ առաքելության դիտորդները:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, կազմակերպությունը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է, որ ներկա դրությամբ հումանիտար իրավիճակի գնահա տում է իրականացվում: «Նրանք շատ քիչ սնունդ ունեն, մարդիկ ստիպված են անձրեւաջուր խմել»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ առաքելությունը Դոնեցկում խաղաղարար առաքելություն է իրականացնում ապրիլի 3-ից: